Փաստորեն, Ամանորի նախաշեմին միայն Հայաստանում չեն արձանագրվել ռեկորդային թանկացումներ: Ռուսները նույնպես Նոր տարվան դեմ առ դեմ բախվել են որոշ ապրանքների և ծառայությունների բարձր գների:
Այսպես` խմելը, ծխելը և Ռուսաստանի տարածքում տեղաշարժվելը ռուսների համար կդառնա թանկ հաճույք, քանի որ տարվա ընթացքում, թվարկած ապրանքների գները նկատելիորեն կբարձրանան (թեև արդեն այն զգացնել է տալիս):
Դա, ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, պայմանավորված է ակցիզների ավանդական բարձրացմամբ:
Ամենամեծ ռեկորդը ծխախոտի գնի մեջ է սահմանվել, ինչը դեռ կաճի 50 տոկոսով: Ալկոհոլի ակցիզային պարտքերը նույնպես ավելացել են:
Ամենաէժան ծխախոտի տուփը մինչև տարեվերջ կարժենա առնվազն 50 ռուբլի: Արդյունքում լիցենզավորված օղին կարժենա ոչ պակաս, քան 245 ռուբլի (նախորդ տարվա համեմատ` 75 ռուբլով ավելի):
Մի փոքր ավելի մատչելի կլինեն սիրողական, թեթև խմիչքները` գինին, շամպայնը և գարեջուրը, թեև սրանց գները նույնպես սկսել են բարձրանալ:
Բացի այդ, փորձագետները կանխատեսում են նաև բենզինի գնի աճ` 10-13 տոկոսով:
Այն վարորդները, ովքեր ավտոմեքենաները լիցքավորում են ավելի թանկարժեք վառելիքով, պետք է լուրջ մտահոգվեն, քանի որ ամենամեծ գնային բարձրացումը սպասվում է այս վառելիքում:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ